ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի և վերջինիս պատգամավորների դեմ
copy image url

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի և վերջինիս պատգամավորների դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 23:25 24-03-2022
ԱՄՆ-ն հինգշաբթի նոր պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Ուկրաինա ռուսական զինված ներխուժման հետ։

Պատժամիջոցների ցուցակում ներառված են ՌԴ Պետդումայի 328 պատգամավոր և հենց Պետդուման՝ որպես ինստիտուտ։

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նոր ցուցակում ներառվել է ավելի քան 400 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում՝ ռուսական մի շարք պաշտպանական ձեռնարկությունների, ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված մի քանի տասնյակ ընկերությունների ղեկավարներ։