Ինչու է «Ֆեյսբուքը» ատելության խոսք «նկատել» հայկական մեդիայում
copy image url

Ինչու է «Ֆեյսբուքը» ատելության խոսք «նկատել» հայկական մեդիայում

Ներքին 3 տարի առաջ - 22:13 22-02-2022
«Ֆեյսբուքը» հեռացրել է տարբեր լրատվական կայքերի հրապարակված այն նյութերը, որոնք վերաբերվում են ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստան այցելության և Հայաստանի թուրքացման դեմ բողոքի ակցիաններին: «Ֆեյսբուքը» դրանք արգելափակել է՝ ատելության խոսք համարելով:

Հիշեցնենք, որ «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված է Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հայաստանյան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ՝ իրականացնում է «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում:

Չի բացառվում, որ այս «գրաքննությունն» էլ հենց այդ շրջանակներում լինի:

Ավելի վաղ, «Ֆեյսբուքը» «թաքցնում» էր նաև «թավշյա» իշխանությունների մասին ոչ հաճելի թեմաներով որոշ կայքերի հրապարակումներ: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել այսօր, ուղղակի աննախադեպ է: