Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ իր կողմից ներկայացվող երկիրը դիտարկում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչելու հնարավորությունը, ընդ որում՝ ծրագրում է դա անել «որքան հնարավոր է շուտ»:
«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի հարթակում Միկդադը հայտարարել է, որ Սիրիան երկարատև հարաբերություններ ունի Դոնեցկի ու Լուգանսկի հետ և կցանկանար խորացնել այդ հարաբերությունները։