Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն լայնածավալ սադրանքների են նախապատրաստվել
copy image url

Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն լայնածավալ սադրանքների են նախապատրաստվել

Արտաքին 3 տարի առաջ - 20:41 18-02-2022
Բնակչության տարհանման մասին հայտարարություններով Դոնբասի անջատողականները լայնածավալ սադրանքներ են նախապատրաստում։ Նման կարծիք հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

«ԼԺՀ և ԴԺՀ ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարներ Պուշիլինի և Պաշեչնիկի հայտարարությունները, իմ կարծիքով, մինսկյան համաձայնագրերի վերջնական հոգեվարքն են: Ինչպիսի՞ ընտրությունների մասին կարող ենք խոսել օկուպացված տարածքներում, եթե նրանք բացահայտ ստում են իրենց պատանդներին Ուկրաինայի զինված ուժերի գոյություն չունեցող հարձակման մասին։ Դատելով այս ամենից՝ ըստ երևույթին, նախապատրաստվում են լայնածավալ սադրանքներ՝ ուկրաինական տարածքի էլ ավելի զանգվածային գնդակոծմամբ»,- գրել է Գերաշչենկոն Telegram-ում։

Նա հավելել է․ «Մենք սրան կպատասխանենք ճշմարտությամբ՝ ցույց տալով ողջ աշխարհին, որ Ուկրաինայի զինված ուժերը ամուր կանգնած են իրենց դիրքերում և չեն պատրաստվում հարձակվել՝ խաղալով հակառակորդի հետ»։

Ինչպես հաղորդվում է, այսօր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են բնակչության՝ դեպի Ռուսաստան զանգվածային տարհանման մասին՝ իբր Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով։

Ուկրաինայում հերքվել են զինվորականների կողմից հարձակման և դիվերսիայի պլանները։

Ամենից շատ դիտված