Վաշինգտոնը շուտով կհայտարարի լրացուցիչ միջոցների մասին՝ կապված Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հետ, հայտարարել են Սպիտակ տանը:
«Մենք նման քայլ սպասում էինք Ռուսաստանից և պատրաստ ենք անմիջապես արձագանքել։ Նախագահ (Ջո) Բայդենը շուտով հրաման կարձակի, ըստ որի կարգելվի ամերիկացիների կողմից նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը այսպես կոչված ուկրաինական ԴԺՀ և ԼԺՀ մարզերում»,- ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր պատժամիջոցները կապված չեն ՌԴ-ի Ուկրաինա հնարավոր ներխուժման հետ։
«Հստակ լինելու համար. այս միջոցներն առանձնացված են սրընթաց և խիստ տնտեսական միջոցներից, որոնք մենք նախապատրաստում ենք դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված՝ կապված ՌԴ-ի Ուկրաինա հետագա ներխուժման հետ»,- բացատրել է Փսակին: