ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ Ուկրաինայի՝ սեփական միջուկային զենք ստեղծելու սպառնալիքը «դատարկ հոխորտանք չէ»։ Հեռարձակումն իրականացրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
«Ուկրաինան, իրոք, դեռ խորհրդային միջուկային տեխնոլոգիաներ ունի և նման զենք ստեղծելու միջոցներ, ներառյալ՝ ավիացիան, ինչպես նաև «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռներ, նույնպես խորհրդային նախագծման, որոնց հեռահարությունը գերազանցում է 100 կմ-ը, բայց նրանք կանեն ավելին, դա միայն ժամանակի հարց է։ Խորհրդային ժամանակներից մնացած արտադրական պաշարներ կան»,- ասել է նա:
Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պարզապես հարևան երկիր չէ, այլ պատմության անբաժանելի մաս։