Կարգավորվելու է դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակի չափը․ Ժողովուրդ
copy image url

Կարգավորվելու է դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակի չափը․ Ժողովուրդ

Մամուլ 3 տարի առաջ - 09:28 22-02-2022
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ փետրվարի 28-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ժամանակ քննարկվելու է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ընդ որում, փաթեթի ընդունման պարագայում պետական բյուջեի ծախսերը կավելանան 44.5 մլն դրամով: Այս օրենքով կարգավորվելու է դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակի չափը: Որպես հիմնավորում նշվում է, թե կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով: Այս մասին փետրվարի 22-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Այսպիսով, նախագծով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաեւ Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում եւ Պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմաններ ապահովել: Այսինքն՝ այս մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք նույն թոշակի չափն են ստանալու՝ անկախ իրենց աշխատած տարիների քանակից»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի