Ռուսաստանը ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին ռազմական օգնություն կտրամադրի
copy image url

Ռուսաստանը ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին ռազմական օգնություն կտրամադրի

Արտաքին 3 տարի առաջ - 22:41 21-02-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության, սահմանային և ռազմական օգնության մասին պայմանագիր կստորագրի։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, հայտնել է «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

«Վաղը Դուման և Դաշնության խորհուրդը անհապաղ կընդունեն օրենքներ ԴԺՀ/ԼԺՀ-ի հետ բարեկամության և սահմանի, ինչպես նաև ռազմական փոխօգնության մասին, և նախագահը կստորագրի դրանք»,- գրել է նա տելեգրամում։

Վենեդիկտովն այս տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստից հետո, որում քննարկվել է ԼԺՀ-ի անկախության ճանաչման հարցը։ Հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ որոշումը կկայացվի այսօր։