WarGonzo-ն հրապարակել է «Եդինայա Ռոսիա»-ի նախագիծը՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ
copy image url

WarGonzo-ն հրապարակել է «Եդինայա Ռոսիա»-ի նախագիծը՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ

Արտաքին 3 տարի առաջ - 18:41 14-02-2022
«Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորներ Արտեմ Տուրովը և Վիկտոր Վոդոլացկին նախապատրաստել են որոշման նախագիծ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչման մասին, գրում է WarGonzo Telegram ալիքը։

Նշվում է, որ ևս մեկ նախագիծ նախապատրաստել է ՌԴ Կոմ​​կուսը։ Երկուշաբթի օրը երկու որոշումներն էլ մտել են Դումայի խորհուրդ, իսկ փետրվարի 15-ին դրանք կքննարկվեն լիագումար նիստում։

«Եդինայա Ռոսիա»-ի փաստաթղթում, որ հրապարակել է ալիքը, առաջարկվում է խորհրդակցություններ անցկացնել ԱԳՆ-ի հետ՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության մասին որոշումների հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված