ԱՄՆ Պետդեպը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինան
copy image url

ԱՄՆ Պետդեպը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինան

Արտաքին 3 տարի առաջ - 18:32 21-02-2022
Կիևում ԱՄՆ դեսպանատան կայքը ամերիկացիներին կոչ է արել լքել Ուկրաինան։ Որպես պատճառ նշված է «ամբողջ երկրում անվտանգության հետ կապված անկանխատեսելի իրավիճակը»։

Դեսպանատունը ենթադրություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա՝ հավելելով, որ այս դեպքում կոմերցիոն ավիաթռիչքները կարող են սահմանափակվել։