Ուկրաինայի նախագահը կարող է Դոնբասում ռազմական հարձակում իրականացնելու հրաման տալ․ ԴԺՀ-ի ղեկավարի կոչը

Արտաքին 3 տարի առաջ - 20:15 18-02-2022
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է ԴԺՀ-ի բնակիչների զանգվածային կենտրոնացված տարհանման մասին դեպի Ռուսաստան։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս կարող է Դոնբասում ռազմական հարձակման հրաման տալ։ Նա իր կոչում մասնավորապես ասել է․

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հարգելի՛ բնակիչներ, հայրենակիցներ, վերջին ամիսներին մենք նկատում ենք Ուկրաինայի կողմից ռազմական անձնակազմի և մահաբեր սպառազինությունների թվի ամենօրյա աճ, ներառյալ «Սմերչ» և «Ուրագան» բազմակի արձակման հրթիռային համակարգերը, NLAW հրթիռային կայանքները, ինչպես նաև «Ջավելինների» և «Սթինգերների» ավելացում շփման գծի ողջ երկայնքով:

Այսօր նրանց զենքերն ուղղված են խաղաղ բնակչության, մեր և մեր երեխաների դեմ։ Հակառակորդի զինված ուժերը մարտական ​​պատրաստվածության մեջ են և պատրաստ են Դոնբասի ուժային գրավմանը։ Շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման կարձակի զինվորականներին հարձակման անցնել՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածք ներխուժման ծրագրի իրականացման համար։

Դիմելով մեր պետության բոլոր բնակիչներին՝ նշեմ, որ Դոնեցկի Ժողովրդական Հնարապետության զիված ուժերը գտնվում են մշտական մարտական պատրաստվածության վիճակում և ամբողջությամբ պատրաստ են պաշտպանել քաղաքացիական բնակչության ենթակառուցվածքները։ Սակայն, հակառակորդի՝ հանրապետության բնակավայրերի վրա արձակված կրակը կարող են վտանգել մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Հետևաբար, այսօրվանից՝ փետրվարի 18-ից, կազմակերպվում է բնակչության զանգվածային կենտրոնացված մեկնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Առաջին հերթին տարհանման են ենթակա կանայք, երեխաները, տարեցները։ Խնդրում ենք լսել և ճիշտ որոշում կայացնել։ Ժամանակավոր մեկնումը կպահպանի ձեր և ձեր մտերիմների կյանքն ու առողջությունը։

Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ Ռոստովի մարզում պատրաստ են մեր քաղաքացիներին ընդունելու և տեղավորելու վայրերը։ Տարհանվածներին կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ։ Արագ տարհանման համար անցակետերում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարները պետք է կազմակերպեն աշխատողների ընտանիքների մեկնումը, տարածքային պաշտպանության շտաբն ապահովում է տրանսպորտ քաղաքացիական բնակչության տարհանման համար:

Հարգելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք հանգստություն պահպանել, մենք միասին ոտքի կկանգնենք և կհաղթենք»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում