Տաքսու վարորդը թմրանյութ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել

Ներքին 3 տարի առաջ - 16:59 18-02-2022
Ոստիկանները տաքսու վարորդին թմրանյութ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ փետրվարի լույս 17-ի գիշերը, ժամը 5-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման է ենթարկվել տաքսու վարորդ, որը Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ է։

28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի