Այսօր` հունիսի 20-ին ժամը 12։40-ին, Թալինի ոստիկանության աշխատակիցները ընտրակաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել նույն քաղաքի բնակիչներ` կնոջը, ամուսնուն ու դստերը։
Ոստիկանությունը հայտնում է, որ կնոջ մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ։ Կինը խոստովանել է, որ դրանք իրենց են տրվել իր, ամուսնու և դստեր քվեների դիմաց ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։
Ոստիկանությունը նաև հայտնում է, որ Թալինի բաժնի քրեական հետախույզները նախապես տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, թալինցի այդ ընտանիքին գումար է խոստացել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։