Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը:
Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետքրքրվեցինք՝ գո՞հ են ԱԱԾ-ի աշխատանքից։
Հարցվածներից մի քանիսն ասացին, որ ԱԱԾ-ի գործունեությանը չեն հետևում։ Մի տղամարդ էլ մեր հարցին այսպես պատասխանեց․ «Իրենք պարբերաբար աղմկահարույց ինչ-որ գործեր են հրապարակում, որոնք ավելի շատ բեմադրությունների են նման, քան իրական աշխատանքի»։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ կոռուպցիայով զբաղվողներին թողնում են, կարելի է ասել՝ ոչինչ չարած քաղաքացիներին՝ բռնում․ «Ո՛չ շպիոն են բռնում, ո՛չ շպիոն ուղարկում»։
Մանրամասները՝ տեսանյութում։