Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի բնակիչներն սոցցանցերով ահազանգում են, որ ողջ մարզն ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը հոսանքազրկվել են:
Oragir.news-ին Հայաստանի Էլեկտրական ցանցերից փոխանցեցին, որ բարձրավոլտ ենթակայան է վնասվել, որը ամենայն հավանականությամբ կվերականգնվի 2 ժամից:
2020 թվականի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո սահմանամերձ դարձած բազմաթիվ բնակավայրերից մարդիկ ահազանգում են, որ սա, հնարավոր է, իրենց բնակավայրերի մոտ տեղակայված ադրբեջանական զինված ծառայողների ձեռքի գործը լինի, կամ էլ իշխանություններն են նոր դավադրություն պատրաստում, ասում են՝ իշխանությունից ամեն ինչ սպասում ենք: