Եթե Ադրբեջանի պատվիրակությանը տանելու են Գառնի, Գեղարդ, Սևան, «պլյաժ», ապա դա լինելու է Եռաբլուրի հերթական անարգում․ Նաիրա Զորհրաբյան
copy image url

Եթե Ադրբեջանի պատվիրակությանը տանելու են Գառնի, Գեղարդ, Սևան, «պլյաժ», ապա դա լինելու է Եռաբլուրի հերթական անարգում․ Նաիրա Զորհրաբյան

Ներքին 3 տարի առաջ - 18:34 16-02-2022
Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, ինչպես նաև՝ էներգետիկ անվտանգության հանձնաժողովները Երևանում նիստ կանցկացնեն: Oragir.news-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զորհրաբյանի հետ, հետաքրքրվեցինք, իր կածիքով՝ արդյոք Ադրբեջանի պատվիրակությունը կայցելի՞ Հայաստան, Զոհրաբյանը պատասխանեց․
« Ես կարծում եմ, որ կմասնակցի։ Ինչքանով, որ ես այս պահին ունեմ տեղեկություն, իրենք հակված են մասնակցության։ Իրենք ստացել են անվտանգության անհրաժեշտ երաշխիկները։ Ես չգիտեմ՝ վերջին պահին ինչ-որ բան կփոխվի՞, թե ոչ։ Բայց ես հասկանում եմ, որ այս խաղաղության դարաշրջանի ակցենտներից, ճանապարհային քարտեզի քայլերից մեկն էլ փոխադարձ նման ֆորումների մասնակցելն է։ Ես «Եվրանեսթ» խորհրդարանական պատվիրակության անդամ եմ եղել, հիշո՞ւմ եք՝ մեր պատվիրակությունը մասնակցեց, ես մեկնել եմ Բաքու և Բաքվում մասնակցել «Եվրանեսթ»-ի վեհաժողովին։ Շատ լարված օրեր էին։ Մենք Երևանից մեկնեցինք Մոսկվա։ Մոսկվայում մեզ դիմավորեցին Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչները, ովքեր Մոսկվա-Բաքու ինքնաթիռում այնպես էին նստել մեր դիմաց, որ մենք որևէ հնարավոր կոնտակտ չունենայինք ադրբեջանցիների հետ, այսինքն նրանք կիրառել էին անվտանգության բարձրագույն միջոցներ։ Նրանք մեզ տեղավորել էին հյուրանոցի բարձր հարկում, որպեսզի չհարվածեին մեզ, քանի որ տարբեր ադրբեջանցիներ բարձր բղավում աղաղակում էին։ Իմ և Վահան Հովհաննիսյանի հետևից զարհուրելի բացականչություններ էին անում, փորձում էին քարեր նետել մեզ վրա ։ Ես չգիտեմ՝ այդպիսի անվտանգության միջոցառումներ կարվի՞, թե՞ ոչ։ Հաշվի առնելով, որ այս իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է սկսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց իմ, այս պահին ունեցած տեղեկատվությամբ, Ադրբեջանական պատվիրակությունը կմասնակցի»,- ասաց Զոհրաբյանը։

Իսկ մեր այն հարցին, թե մենք ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Ադրբեջանի պատվիրակության այցից, Զոհրաբյանը պատասխանեց․
« Դա մեզ ոչինչ չի տալու։ Ես առհասարակ այդ ծայրահեղականությանը, որ թույլ չպետք է տալ մտնել, դեմ եմ։ Ես սպասելու եմ, տեսնեմ, թե Հայաստանի իշխանությունը բարձրացնելու է այն խնդիրները, որոնք օրինակ ես անձամբ բարձրացրել եմ Բաքվի Միլիմեջլիսում՝ Իլհամ Ալիևի ներկայությամբ։ Երբ դահլիճում Ալիևը մեզ անվանեց ֆաշիստներ։ Դիմելով հայկական պատվիրակությանը՝ ասաց՝ ֆաշիստներ, ովքեր պղծել են իմ պապերի գերեզմանը , ես անմիջապես միացրել եմ բարձրախոսը, և պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր ասած կլինեմ անձամբ Ալիևին, որից հետո անվտանգության աշխատակիցները ինձ Միլիմեջլիսից բռնի ուժով դուրս հանեցին։ Միլիմեջլիսում ես բաժանել եմ Խոջալուի ցեղասպանության վերաբերյալ անհեթեթությունները հերքող գրքեր, տեղեկատվություն և երկրորդ օրը էլի ինձ բռնի կերպով դուրս են հանել։ Հիմա ես ուզում եմ տեսնել հայաստանի իշխանությանը, «Եվրանեսթի»-ի հայկական պատվիրակության որևէ անդամ բարձրացնելո՞ւ է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների տոտալ խախտումների, ռազմագերիների խոշտանգման և գլխատման հարցերը, թե՞ ոչ։ Նիստին մասնակցելու են ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև եվրոպացի պատգամավորներ։ Եթե բարձրացնելու են այդ հարցերը, շատ լավ է, իսկ եթե գալու են և իրենց տանելու են Գառնի, Գեղարդ, Սևան, պլյաժ, ճաշկերույթ և դրանով ավարտվելու է, ապա դա լինելու է հերթական խարանը և Եռաբլուրի հերթական անարգումը»,- ասաց Զոհրաբյանը։
Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված