Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները լքել են Ղրիմը՝ Ռուսաստանի կողմից բռնակցված թերակղզում տեղակայված հրաձգարաններում զորավարժությունների ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Զինծառայողներն ու ռազմական տեխնիկան, ներառյալ տանկերն ու հրետանային կայանները, երկաթուղով վերադարձվում են իրենց մշտական տեղակայման կետեր։ Զինվորականների խոսքով՝ էշելոնն արդեն հատել է Կերչի նեղուցը Ղրիմի կամրջով։