Շաբաթ առավոտը սկսվեց գործարարների հետ հանդիպումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«3 ժամ տևած առանձին հանդիպումների ընթացքում քննարկեցինք բիզնեսի ընթացիկ խնդիրները, փորձեցինք դրանց լուծման ուղիներ գտնել, քննարկեցինք բիզնեսի զարգացման նոր ուղղություններ։
Ծանոթացա մի շարք հետաքրքիր բիզնես նախագծերի, որոնցից որոշների գաղափարներն առաջացել էին գործարար միությունների հետ իմ ունեցած հանդիպումների և կառավարության ծրագրի ներկայացման արդյունքում»,- նշել է նա։