Երկու լուր ունեմ՝ լավ և վատ․ Կարեն Հեքիմյան
copy image url

Երկու լուր ունեմ՝ լավ և վատ․ Կարեն Հեքիմյան

Ներքին 3 տարի առաջ - 23:28 11-02-2022

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու լուր ունեմ՝ լավ և վատ: Սկսեմ լավից:

Ուրեմն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/41349/02/19 գործով բավարարել է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը: Ըստ դատարանի վճռի, Հովհաննիսյան Հովհաննեսը պարտավոր է իր «ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ երրորդի չափով» իր հարազատ երեխաներին ալիմենտ վճարել: Դա լավ է: Իսկ վատն այն է, որ Հովհաննիսյան Հովհաննեսը համաձայն չէ վճռի հետ և այն բողոքարկել է վերաքննիչ դատարան: Այսինքն, վերջինիս չի բավարարել հարազատ երեխաներին դատարանի սահմանված չափով ալիմենտ վճարելու հեռանկարը:

Ահա, այսպիսի լուրեր ենք ստանում datalex.am կայքից:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Շնորհակալություն datalex.am-ին»: