Սիրիայի ԱԳՆ-ն սպառնացել է Իսրայելի դեմ օգտագործել բոլոր օրինական միջոցները
copy image url

Սիրիայի ԱԳՆ-ն սպառնացել է Իսրայելի դեմ օգտագործել բոլոր օրինական միջոցները

Արտաքին 3 տարի առաջ - 11:08 10-02-2022

ՍԱՀ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սիրիան կարող է օգտագործել բոլոր օրինական միջոցները՝ Իսրայելի զինվորականների հարվածներին պատասխանելու համար։

«Սիրիայի իշխանությունները խստորեն դատապարտում են Իսրայելի վախկոտ ագրեսիան, որն ՍԱՀ-ի դեմ իրականացվել է լուսադեմին: Իսրայելի զինվորականների հարվածները միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են»,- հավելել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։

Երկրի կառավարությունն ընդգծել է, որ իրավունք ունի օգտագործել բոլոր օրինական միջոցները՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու համար։

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի օդային տարածքից գրոհել են Դամասկոսում տեղակայված մի քանի օբյեկտներ։ Ինչպես նշել է սիրիական բանակի հրամանատարությունը, ՀՕՊ համակարգերին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել, սակայն մնացածը հասել են թիրախներին։ Հրթիռակոծության հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, հինգը վիրավորվել։

Իսրայելը պարզաբանել է, որ այդ ավիահարվածները Սիրիայի տարածքից զենիթային հրթիռի արձակման պատասխանն են։

Ամենից շատ դիտված