Եմենից հայտնում են՝ այսուհետ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր շահերը երկրի օրինական թիրախներ են
copy image url

Եմենից հայտնում են՝ այսուհետ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր շահերը երկրի օրինական թիրախներ են

Արտաքին 1 տարի առաջ - 08:28 13-01-2024
Եմենի բարձրագույն քաղաքական խորհուրդն հայտարարել է, որ երեկվա ոճրագործությունից հետո ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր շահերն այժմ համարվում են երկրի զինված ուժերի օրինական թիրախը։ Այս մասին հայտնում է Irna-ն։

Եմենի բարձրագույն քաղաքական խորհուրդը հավելել է, որ Եմենի ժողովրդի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի դավաճանական և վախկոտ հարձակումը անօրինական ագրեսիա է բոլոր միջազգային օրենքների դեմ և իրական սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Խորհուրդը այս հարձակումները որակել է որպես Եմենի ռազմածովային ուժերի դեմ ԱՄՆ-ի դավաճանական գործողություններ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի հարձակումներ Գազայի ճնշված ժողովրդի վրա:

Ձեզ գուցե հետաքրքրի