Սինգապուրում գործող BioAcumen Global ընկերությունը մշակել է PCR թեստ, որը կարող է հայտնաբերել Օմիկրոն շտամը: Պոլիմերազային շղթայական ռեակցիայի ռեագենտների հավաքածուն ի վիճակի է տարբերել կորոնավիրուսի նոր տարբերակը բոլոր նախորդներից։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, հայտնել է The Straits Times-ը։
Հայտնի է, որ նման թեստի գինը մեկ միավորի համար կտատանվի 11-14 դոլարի սահմաններում։
Ընկերությունն այժմ սկսում է թեստերի զանգվածային արտադրությունը։ Նախատեսվում է Օմիկրոնը որոշող ռեագենտների հավաքածուն արտահանել Ինդոնեզիա։