Ուղիղ եթեր
Բարսելոնան 280 միլիոն եվրոյով կփոխի մարզադաշտի անվանումը
copy image url

Բարսելոնան 280 միլիոն եվրոյով կփոխի մարզադաշտի անվանումը

Ավելին 3 տարի առաջ - 21:58 09-02-2022

Բարսելոնան կարող է փոխել իր մարզադաշտի՝ հայտնի Քամփ Նոու արենայի անունը։

Ըստ RAC1-ի՝ կատալոնացիները 3 սեզոնով նոր հովանավորչական պայմանագիր են կնքել Spotify հոսքային ծառայության հետ:

Այս ընթացքում ընկերությունը «կապտա-կարմիրներին» կվճարի 280 միլիոն եվրո։

Փոխարենը նա կստանա՝ տղամարդկանց և կանանց թիմերի մարզաշապիկի հետևի մասում գովազդի, ինչպես նաև մարզադաշտի սեփականության իրավունք:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից։ Այսպիսով, այս ամառվանից Բարսելոնայի մարզադաշտը կկոչվի «Camp Nou Spotify»։

Ամենից շատ դիտված