ՔՊ-ական նոր պատգամավորն իրականում Փաշինյանի բաջանաղն է
copy image url

ՔՊ-ական նոր պատգամավորն իրականում Փաշինյանի բաջանաղն է

Ներքին 3 տարի առաջ - 19:59 08-02-2022

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը, որը լրիվ վերջերս է մտել խորհրդարան, և Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, բաջանաղներ են։ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և Էդգար Հակոբյանի կինը՝ Անժելիկա Շապովալովան, Oragir.news-ի տեղեկություններով, մորաքրոջ աղջիկներ են։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Էդգար Հակոբյանից՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ իր կինն ու Աննա Հակոբյանը քույրեր են՝ մորաքրոջ աղջիկներ, Հակոբյանը կարդաց իր ֆեյսբուքյան էջին ուղարկած մեր նամակը, սակայն մեկ օր սպասելուց հետո նրանից այդպես էլ պատասխան չստացանք։ Ի դեպ, մամուլում արդեն լուրեր տարածվել են, որ Էդգար Հակոբյանը Աննա Հակոբյանի հետ բարեկամական կապ ունի, սակայն նա Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր Հակոբյան ազգանունը ամենևին չի նշանակում, որ ինքը Աննա Հակոբյանի ազգականն է․

«Վերջին օրերին բազմաթիվ շահարկումներ են գնում տվյալ հետևյալի հետ կապված, ու սուտ ա, ես ազգակցական կապ չունեմ։ Իմ ազգանունը որ Հակոբյան ա, դա չի նշանակում, որ մենք բարեկամ ենք, մի խոսքով։ Նույն հաջողությամբ լուրեր են շրջանառվում, որ ես ազգական լինելով հայտնվել եմ ցուցակում, բայց նման բան չկա»,- ասել էր պատգամավորը՝ այդպես էլ չհրապարակելով իրական կապը Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ, և հավաստիացնելով, որ իր գործունեության արդյունքում է հայտնվել ՔՊ ցուցակում։

Նշենք նաև, որ «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» արդյունքում իշխանության եկած և կոռուպցիան, այդ թվում նաև քաղաքական, կատեգորիկ մերժող Փաշինյանը խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում յուղոտ պաշտոնների տեղավորելու գործելաոճը որակել էր «բաջանաղապետություն», իսկ իր վարչապետության մեկ տարվա շեմին արձանագրել, որ բաջանաղներին պաշտոնի չնշանակելու խոստումը հարյուր տոկոսով կատարել է:

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան