Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության հետազոտողները պարզել են, որ «օմիկրոն» շտամի ախտանշան կարող է լինել մկանների և հոդերի ցավը մեջքի ու ուսերի հատվածում, որը կարելի է հեշտորեն շփոթել գերհոգնածության հետ: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:
«Որոշ մարդիկ ցավ են զգում, որը կարող է գալ և որոշ ժամանակով անցնել, քանի դեռ դուք ապաքինվում եք»,- ասվում է հրապարակման մեջ:
Հետազոտողներն ընդգծում են, որ «օմիկրոնով» վարակվածները զգում են նաև ձեռքերի և ոտքերի թմրություն, ինչը նախկինում նրանց մոտ չէր նկատվել։ Այս ախտանշանների հայտնաբերումը կարող է օգնել մարդուն ինքնուրույն որոշել իր մոտ COVID-19-ի առկայությունը:
ZOE Covid Symptom Study հավելվածի միլիոնավոր մասնակիցների տվյալները ցույց են տվել, որ մկանային ցավը, որը նրանք նախկինում չեն զգացել, կարող են նաև լինել կորոնավիրուսի ախտանշաններ: Ցավը կարող է տատանվել միջինից մինչև ուժեղ, հատկապես երբ այն առաջանում է հոգնածության հետ մեկտեղ: