Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ մարդկանց մոտ կորոնավիրուսի հետևանքները կարելի է որոշել աչքի եղջերաթաղանթի օգնությամբ: Այս մասին հաղորդում է British Journal of Ophthalmology-ը:
Ինչպես բացատրում են փորձագետները, COVID-19-ը հաղթահարածների մի մասի մոտ առողջանալուց մեկ ամիս անց զգալիորեն նվազում է եղջերաթաղանթի նյարդային մանրաթելերի քանակը: Այդ ախտանշանը կարող է պահպանվել ևս երեք ամիս անց:
Ամենից հաճախ նման հետևանքների են բախվում այն մարդիկ, ովքեր կորոնավիրուսը տարել են ուղեկցող նյարդախտային ցավով, որն ունեցել է անհասկանալի բնույթ: Հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրները նույնպես դրա ազդանշանն են: