Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և նշեց․
«Հերթական անգամ ընդդիմության կողմից ներկայացված հարցը լիագումար նիստերի օրակարգ չմտցվեց և սա անընդունելի է։ Այս խնդիրները շարունակական են և պետք չէ այստեղ ելույթ ունենալ և դասեր տալ։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել ԱԺ օրակարգից դուրս ձևավորված մեկ այլ օրակարգի, որով ապօրինի կալանավորվում են համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, իշխանության անօրինական ցանկությունները չկատարող դատավորներ, իշխանության բազմաթիվ քննադատներ։ Խորհրդարանի 2 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լինելու են դատարանում հաջակցություն Առուշ Առուշանյանի։ Մենք կոչ ենք անում բոլորին ներկա լինել դատարանում հաջակցություն Առուշ Առուշանյանի»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։