Դուք ասում եք բաներ, որոնք հակասում են Ձեր գործադրած վարքագծին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին

Ներքին 3 տարի առաջ - 10:41 08-02-2022

Այսօր ԱԺ-ում օգտվելով իր հերթական ելույթի իրավունքից՝ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և անդրադառնալով նվազագույն աշխատավարձերի բարձրացման համար ներկայացված օրենքի նախագծին, որը չընդունվեց՝ ասաց․

«Մենք այս դահլիճում, ի տես հանրության, պետք է քննարկման առարկա դարձնենք այն գաղափարները, որոնք կարևորում ենք։ Պարտադիր չէ, որ օրենքի նախագիծը 100 տոկոս ճշգրտությամբ ընդունվի։ Կարևորը այն է, որ գաղափարը այստեղ քննարկման առարկա դառնա, և ի վերջո, ճշգրտվի ընթացքում։ Դուք ասում եք բաներ, որոնք հակասում են Ձեր իսկ գործադրած վարքագծին։ Սա ինչ հիմնավորում է, որ դուք ասում եք նախագիծը, քանի որ հիմնավորված չէ, չմտնի օրակարգ և քննարկման առարկա չդառնա։ Մենք չենք ուզում ձեր նախընտրական խոստումները վերցնել։ Մենք ասում ենք կա հարց, որը պետք է քննարկման առարկա դարձնել»- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։