Բոլիվիայում գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել
copy image url

Բոլիվիայում գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել

Արտաքին 3 տարի առաջ - 17:54 06-02-2022

Բոլիվիայում բնական գազի նոր խոշոր պաշարներ են հայտնաբերվել։ Այդ մասին երկրի նախագահ Լուիս Արսեն նախօրեին հայտնել է Twitter-ում։

«Տեղեկացնում ենք Բոլիվիային, որ անցյալ տարի սկսված հանքավայրերի հետախուզումը տվել է իր արդյունքները։ Մենք հայտնաբերել ենք բնական գազի պաշարներ Մարգարիտա Հուակայա հանքավայրում, որը գտնվում է Տարիջա և Չուկիսակա դեպարտամենտների միջև՝ արդյունահանման պոտենցիալով 3 միլիոն խորանարդ մետր մեկ օրում»,- գրել է նա։

Իր հերթին, Բոլիվիայի պետական ​​նավթագազային YPFB ընկերությունը հայտնել է, որ նոր Margarita 10 հորատանցքը կլինի ամենամեծը երկրում։ Ակնկալվում է, որ այս հորից արտադրությունը պետությանը կբերի տարեկան ավելի քան 260 միլիոն դոլարի եկամուտ։