Նրա մեղեդին մեզ հետ կլինի դեռ շատ երկար ժամանակ․ Հայկ Մարության
copy image url

Նրա մեղեդին մեզ հետ կլինի դեռ շատ երկար ժամանակ․ Հայկ Մարության

Ներքին 3 տարի առաջ - 14:11 06-02-2022

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հրաժեշտ ենք տալիս Արթուր Գրիգորյանին։

Մաեստրոն ոչ միայն հարստացրեց իր ստեղծագործությամբ մեր ժամանակակից երգարվեստը, բարձր նշաձող դրեց իր ժամանակակիցների առաջ, այլև պրոֆեսիոնալ երգիչների ու երաժիշտների մի քանի սերունդ կրթեց, և սրանով իսկ նրա մեղեդին մեզ հետ կլինի դեռ շատ երկար ժամանակ։

Սա՛ է իսկական անմահությունը։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի վարպետ»: