Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովիից նշանակովի դարձնելու գաղափարն իշխանություններին շատ է դուր եկել: Այս մասին փետվարի 5-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ «Քաղաքապետարանում վերջին օրերի պրոցեսները հուշում են, որ մոտ ապագայում օրենսդրական փոփոխություն կանեն եւ քաղաքապետի պաշտոնը կդարձնեն նշանակովի։ Սրանով է պայմանավորված այն, որ քաղաքապետարանի թափուր պաշտոնների հավակնորդներին ընտրում են ոչ թե պոտենցիալ ձայն բերողների շրջա- նակից, այլ ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմ-բարեկամների։ Մինչդեռ ի սկզբանե փնտրում էին ձայն բերողների, որոնք մեկ տարվա մեջ կաշխատեին, ապա կապահովեին ՔՊ-ի հաղթանակը, որ շարունակեն պաշտոնավարել»,- գրել է «Հապարակը»։ Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։