Եվրամիությունը հետ չի կանգնի գերիների վերադարձի գործընթացից. Անդրեա Վիկտորին
copy image url

Եվրամիությունը հետ չի կանգնի գերիների վերադարձի գործընթացից. Անդրեա Վիկտորին

Ներքին 3 տարի առաջ - 23:07 04-02-2022

Մինչև վերջին 10 ռազմագերիների վերադառնալը, մեկ այլ նախաձեռնություն էլ ենք այս ուղղությամբ իրականացրել Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով այն հարցին, որ վերջին տաս գերիները վերադարձվեցին ԵՄ ջանքերով:

«Նախագահ Շառլ Միշելն անձամբ ներգրավված է այս հարցում։ Այո՛, մենք շարունակելու ենք։ Կարծում եմ՝ լավ է, երբ դա արվում է ուղիղ կապի միջոցով: Սակայն սա մի բան է, որը չպետք է անել հրապարակային։ Եթե ժամանակից շուտ բացահայտես, կարող ես վտանգել գործընթացը։ Բայց դուք կարող եք վստահ լինել, որ Եվրամիությունը, և մենք դա ասել ենք տարբեր առիթներով, հետ չի կանգնի այս գործընթացից, որովհետև, այո՛, սա շատ կարևոր հարց է»,- ընդգծել է դիվանագետը։