Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
copy image url

Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Ներքին 3 տարի առաջ - 23:17 01-02-2022

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Արդեն տևական ժամանակ է ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն:

Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:

Իրավական պետությունը ոչնչացնող պետական ահաբեկման այս մթնոլորտում լռություն է տիրում մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կազմակերպություններում: Սա այն դեպքում, նման դեպքերը պետք է դառնան տեղական և միջազգային լայն քննարկումների առարկա:

Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը: Այն անթույլատրելի է:

Ելնելով նշվածից ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը՝

1. Դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ այս վարքագիծը:

2. Պահանջում է Հայաստանի իրավապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանության ապօրինի պատվերներով գործողություններ կատարելուց:

3. Կոչ է անում հայաստանյան քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ համախմբվել և ընդդիմանալ Սահմանադրությունը ոտնահարող գործողություններին:

4. Ժողովրդավարությամբ և իրավունքի գերակայությամբ մտահոգ միջազգային հանրության ուշադրություն է հրավիրում օրվա քաղաքական իշխանությունների հակաիրավական այս վարքագծի վրա»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված