Բրիտանացի գիտնականները պատմել են «օմիկրոնով» կրկնակի վարակվելու ռիսկի մասին
copy image url

Բրիտանացի գիտնականները պատմել են «օմիկրոնով» կրկնակի վարակվելու ռիսկի մասին

Ավելին 3 տարի առաջ - 23:27 31-01-2022

Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով կրկնակի վարակվելու վտանգը «դելտայի» համեմատ 5,4 անգամ ավելի է։ Այս մասին հայտնում է Express-ը՝ հղում կատարելով հետազոտության տվյալներին։

Ըստ գիտնականների՝ կորոնավիրուսով վարակվածների պաշտպանության մակարդակը կազմում է ընդամենը 19%։ Խոսքը օմիկրոնի մասին է, որն ավելի վարակիչ է, բայց ավելի քիչ պաթոգեն։

Միևնույն ժամանակ, Հարավային Աֆրիկայի մասնագետները պարզել են, որ «օմիկրոնի» հետ հանդիպման ժամանակ օրգանիզմի արտադրած հակամարմինները պաշտպանում են նաև «դելտա» տարբերակից։ Եվ այս պաշտպանությունը չորս անգամ ավելի ուժեղ է, քան SARS-CoV-2-ի այլ տարբերակներով վարակվելուց հետո ձևավորված իմունիտետը։