Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել ԱՄՆ և ՌԴ դեսպանատները Երևանում
copy image url

Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել ԱՄՆ և ՌԴ դեսպանատները Երևանում

Ներքին 3 տարի առաջ - 20:27 29-01-2022

Իրավապահները փնտրում են դեսպանատները պայթեցնելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանություն է զանգահարել անհայտ մի քաղաքացի, որը հայտնել է, որ գնում է ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ՝ սպառնալով, որ պայթեցնելու է դրանք: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին:

Քաղաքացին ներկայացել է Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ: Սակայն երբ իրավապահները գնացել են այդ հասցեով, դուռը փակ է եղել: Ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: Դեպքի առիթով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ամենից շատ դիտված