Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի համախոհ Ֆրանակ Վյաչորկան հաղորդել է նրա՝ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման մասին։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
Նշվում է, որ Տիխանովսկայային առաջադրել են նորվեգացի պատգամավորներ Հարեք Էլվեսենը և Վերվիք Բուլեսթադը։ Նրանց կարծիքով, Տիխանովսկայան «ազատության համար բելառուսների պայքարի խորհրդանիշն» է։
Տիխանովսկայային Նոբելյան մրցանակի էին առաջադրել նաև 2021 թվականին, սակայն նա չստացավ այն՝ չնայած մեծ ակնկալիքներին։ Այդ ժամանակ մրցանակը հանձնվեց ռուս լրագրող Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինուհի Մարիա Ռեսային՝ «խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար»։