Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին Փարիզի Դիսնեյլենդի 30-ամյակի կապակցությամբ հագուստի նոր դիզայն է մշակել Մինի Մաուսի համար։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։
Միկի Մաուսի հայտնի ընկերուհին, որը ստեղծվել է 1928 թվականին, իր դասական կարմիր և սպիտակ պուտավոր զգեստը փոխարինել է սմոքինգով և մուգ կապույտ տաբատով:
«Ստելլա Մակքարթնին նախագծել է Մինի Մաուսի տաբատով առաջին կոստյումը, և դա հիասքանչ է», - ասվում է այգու պաշտոնական Twitter-ում:
Ինքը՝ դիզայները, նշել է, որ ուրախ է այս աշխատանքն իրականացնելու համար։
«Մինին միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում: Մենք նրա հետ կիսում ենք նույն արժեքները: Ինձ դուր է գալիս, որ նա երջանկության, վստահության, անկեղծության մարմնացում է, ինչպես նաև ոգեշնչում է բոլոր տարիքի մարդկանց ամբողջ աշխարհում: Բացի այդ. նա հիանալի ոճ ունի», հայտարարել է Ստելլան։