«Մակդոնալդսի» այցելուն ռոլլի միջից էկզոտիկ սարդ է գտել
copy image url

«Մակդոնալդսի» այցելուն ռոլլի միջից էկզոտիկ սարդ է գտել

Ավելին 3 տարի առաջ - 19:51 25-01-2022

Չեշիրում բրիտանուհի Քեթի Մոսը McDonald's-ի իր պատվերի մեջ սատկած սարդ է հայտնաբերել, գրում է Daily Star-ը։ Կինը պատմել է, որ այս տհաճ դեպքից հետո ամբողջությամբ բացառել է սննդի այս ցանցն իր կյանքից։

21-ամյա աղջկա խոսքով՝ ինքը հավով ու բեկոնով ռուլետ է պատվիրել։ Ճաշի երեք քառորդն ուտելուց հետո նա նկատել է, որ ինչ-որ կոշտ բան է կծել։ Այցելուն բացել է ռոլլը և այնտեղ մի մեծ սատկած սարդ է գտել։ Նա պնդում է, որ սա միջատի էկզոտիկ տեսակ է, որն ինքը նախկինում չէր տեսել:

«Սկզբում ինձ թվաց, թե դա լոլիկի ծայր է, ուստի հանեցի այն և ենթադրեցի, որ դա պարզապես հավի մի կտոր էր, բայց երբ ուշադիր նայեցի, մտածեցի, որ դա խեցգետին է, իսկ հետո հասկացա, որ դա սարդ է, - պատմել է տուժողը։

Մոսը հավելել է, որ այժմ մտադիր է փոխհատուցում պահանջել McDonald's-ից։