Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 25-ին կմեկնի Իրան։ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն այդ մասին գրառում է արել Twitter-ում։
«Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցին։ Սա լավ սկիզբ է 2022 թվականի համար»,- գրել է նա։
Հատկանշական է, որ այսօր Ադրբեջան է այցելել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին, որը ժամանել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայան։