Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստում
copy image url

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստում

Ներքին 3 տարի առաջ - 10:58 24-01-2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հունվարի 23-ի դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 999 891 մարդ, ամբողջապես պատվաստված են 819 841–ը, խթանիչ պատվաստանյութ է ստացել 5650 մարդ։

Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։

Առաջիկայում էլ Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի։

Ամենից շատ դիտված