ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիայի շրջանակում նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների:
«Մարդասիրական ակցիա է իրականացվել Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ 54 երեխա ստացել են նվերներ և 40 կգ կոնֆետ։ Այս շաբաթ նախատեսվում է նաև մարդասիրական ակցիա իրականացնել Մարտակերտի շրջանի մեկ այլ գյուղում»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Զարինա Ադամյանը գյուղի բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին ակցիայի համար, նշելով, որ երեխաները ուրախացել են նվերների կապակցությամբ։
Ռուս խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները բարերարների հետ 2022 թվականի առաջին եռամսյակում ավելի քան 30 մարդասիրական ակցիա կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի քաղաքների ու հեռավոր բնակավայրերի կարիքավոր բնակիչների համար: