Այրվել է Իջևանի գարեջրի չգործող գործարանի տանիքը
copy image url

Այրվել է Իջևանի գարեջրի չգործող գործարանի տանիքը

Ներքին 3 տարի առաջ - 20:15 23-01-2022

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 14:10-ին ահազանգ է ստացել, որ Իջևան քաղաքում՝ գարեջրի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 17։15-ին։ Այրվել է տանիքը՝ 1000 քմ։

Ամենից շատ դիտված