Թուրքիայի հետ սահմանը բացելով՝ հանձնվելու ենք որպես ռազմագերի
copy image url

Թուրքիայի հետ սահմանը բացելով՝ հանձնվելու ենք որպես ռազմագերի

Միտք 3 տարի առաջ - 21:01 20-01-2022

Ազգային ժողովում կոկորդ են պատռում, արդյո՞ք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում Հայաստանի կողմից բանակցող Ռուբեն Ռուբինյանը թուրքական գործակալ չէ՝ նկատի ունենալով Թուրքիայում նրա ուսումնառության հանգամանքը: Կամ արդյո՞ք դիվանագետ է, ունի՞ այնքան հմտություն, որպեսզի կարողանա թուրք փորձառու դիվանագետի հետ բանակցել և թուրքական ծուղակը չընկնել: Որևէ մեկը չի ուզում ընդունել, որ այս ամենը երրորդական հարց է: Ռուբեն Ռուբինյանի փոխարեն կարող էր լինել Հրաչյա Հակոբյանը կամ Արփի Դավոյանը, նույնիսկ Հովիկ Աղազարյանը, անգամ ՔՊ-ական կամ ոչ ՔՊ-ական սարի չոբան Խդոն: Արդյունքը նույնն է լինելու: Թուրքիան ստանալու է այն, ինչ նախատեսել է Ադրբեջանի հետ: Իսկ ամեն ինչի պատրաստ Հայաստանը տալու է այն ամենը, ինչը համարում է նախատեսելիորեն հարմար, նաև այն, ինչը դեռ չի գիտակցում, քանի որ այլևս մեր գիտակցությունը Թուրքիան է և Ադրբեջանը: Նրանք են որոշողը, մենք կատարողն ենք: Իսկ միջնորդ Ռուսաստանն ասելու է՝ դուք գիտեք ձեր հաշիվները: Այսպես թե այնպես՝ ինքն իր տեղում մնալու է: Մենք ենք աղ ու հացը առած բոկոտն վազում թուրքին ընդառաջ, իսկ թուրքը մեզ հետ աղ ու հաց կիսողը չէ: Մենք ենք վայնասուն բարձրացրել, թե սահմանը բացենք, որպեսզի լավ ապրենք: Իսկ թուրքը հակված չէ, որ մենք առհասարակ ապրենք: Թուրքիան ասում է՝ Արարատյան դաշտում մուսուլմաններ էին ապրում, 100 տարի առաջ են հայերը եկել այդ տարածք, այն մերն է: Ադրբեջանն ասում է՝ Էրիվանը մերն է. նվեր ենք տվել հայերին, հիմա փոշմանել ենք: Այդ գինն ունի սահման բացելը, Հայաստանով ենք վճարելու: Մենք որպես պատանդ, ռազմագերի ենք հանձնվելու Թուրքիային և Ադրբեջանին, քանի որ նրանք այսօր մեզ այլ կերպ չեն էլ դիտարկում, մենք էլ մեզ այլ կերպ չենք մատուցում, և նրանք մեզ հետ վարվելու են համապատասխան կարգավիճակով: Չեն թաքցնում, որ թրքալեզու երկրների միավորման ճանապարհին խոչընդոտ է Հայաստանը: Իսկ Թուրքիան հաղթահարելու է այդ խոչընդոտը: Մենք էլ պատրաստակամ պառկել ենք թուրքերի ոտքերի տակ և ասում ենք՝ հաղթահարի՛ր մեզ:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում