Բաքվից Երևան են ժամանում 15 ռազմագերի
copy image url

Բաքվից Երևան են ժամանում 15 ռազմագերի

Ներքին 3 տարի առաջ - 22:21 03-07-2021

Քիչ հետո «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։

Համաձայն տեղեկությունների՝ Բաքվից Երևան են ժամանում 15 ռազմագերի։ Հայ գերեվարվածների հայրենիք վերադարձի հարցը լուծել է ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ Մուրադովը, որը հայկական կողմի խնդրանքով մեկնել էր բանակցությունների։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն շրջաններից են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։