Եվ այս ամենը հանուն փողի, հայրենիքի հաշվին․ Ավետիք Իշխանյան
copy image url

Եվ այս ամենը հանուն փողի, հայրենիքի հաշվին․ Ավետիք Իշխանյան

Ներքին 3 տարի առաջ - 22:34 19-01-2022

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Ես եմ արգելել Վահան Քերոբյանին հրաժարական տալ», լսում ես այս խոսքերն ու մտածում, թե որ դարաշրջանում ենք ապրում։ Փաստորեն, վարչապետ կոչեցյալը բացահայտ հայտարարում է, որ կառավարության անդամները, քպ-ական պատգամավորները, բոլորն իր ստրուկներն են։ Ինքն է որոշում, նրանց ողջ կյանքի իմաստը, ամեն մի քայլը։ Եվ այդ ստրուկները երջանիկ ենթարկվում են բռնապետիկի քմահաճույքներին՝ նրա ներս մտնելուն պես ոտքի կանգնում, նկարը կախում աշխատասենյակում և չոքած աղոթում, նրան համեմատում Հիսուսի հետ։ Եվ այս ամենը հանուն փողի, հայրենիքի հաշվին»։

Ամենից շատ դիտված