Մեծ Բրիտանիան չեղարկել է պատվաստման անձնագրերն ու դիմակները հասարակական վայրերում
copy image url

Մեծ Բրիտանիան չեղարկել է պատվաստման անձնագրերն ու դիմակները հասարակական վայրերում

Արտաքին 3 տարի առաջ - 21:06 19-01-2022

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը, որոնք մտցվել էին Omicron կորոնավիրուսային շտամի տարածման պատճառով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում՝ նա նշել է, որ հաջորդ շաբաթվանից փոփոխություններ են կատարվում։ Այսպիսով, քաղաքացիների համար իշխանությունները չեղարկում են զանգվածային միջոցառումներ և գիշերային ակումբներ այցելելիս ամբողջական պատվաստումների էլեկտրոնային վկայական ցույց տալու պարտադիր պահանջը։

Չեղարկվել է նաև գործատուներին աշխատողներին հեռավար աշխատանքի վերադարձնելու վերաբերյալ առաջարկությունը։ Իսկ կառավարությունն այլևս չի պահանջի փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակ կրել։

Ինչպես պարզաբանել է Ջոնսոնը, Բրիտանիան շուտով COVID-19-ին կվերաբերվի որպես մրսածության և կդադարի պարտադիր մեկուսացում պահանջել։