Իրանի հասարակական վայրերում տեսախցիկներ են տեղադրվում՝ կանանց հագուստը վերահսկելու համար
copy image url

Իրանի հասարակական վայրերում տեսախցիկներ են տեղադրվում՝ կանանց հագուստը վերահսկելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 16:00 11-04-2023
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել հասարակական վայրերում և փողոցներում տեսխցիկներ տեղադրել՝ կանանց հագուստը վերահսկելու համար։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ոստիկանության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ օրինախախտները հայտնաբերումից հետո նախազգուշական տեքստային հաղորդագրություններ կստանան՝ խախտման հետևանքների վերաբերյալ։ Իրանի ոստիկանությունը պարազաբանել է, որ այս քայլն ուղղված է հիջաբի օրենքի դեմ դիմադրությունը կանխելուն՝ նշելով որ նման դիմադրությունը արատավորում է Իրանի հոգևոր կերպարը և անապահովություն տարածում։

Բրիտանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախորդ տարի սեպտեմբերին ոստիկանությունում կալանքի տակ գտնվող 22-ամյա քուրդ կնոջ մահվանից հետո, ով ձերբակալվել էր հիջաբը սխալ կրելու համար, իրանցի կանայք զանգվածաբար հրաժարվում են գլխաշոր կրել։

Հիջաբի մասին օրենքի վերաբերյալ ոստիկանության հայտարարությունը կոչ է արել ձեռնարկությունների սեփականատերերին ջանասիրաբար ստուգումներով լրջորեն հետևել հասարակական նորմերի պահպանմանը:

Իրանի իսլամական շարիաթի օրենքի համաձայն, որը սահմանվել է 1979 թվականի հեղափոխությունից հետո, կանայք պարտավոր են ծածկել իրենց մազերը և կրել երկար, լայն հագուստ՝ իրենց կազմվածքը քողարկելու համար: Այս օրենքը խախտողները բախվել են հանրային կշտամբանքի, տուգանքի կամ ձերբակալության: