Տղամարդը տեսաձայնագրել է սեռական ակտը և սոցիալական կայքում չհրապարակելու դիմաց գումար պահանջել
copy image url

Տղամարդը տեսաձայնագրել է սեռական ակտը և սոցիալական կայքում չհրապարակելու դիմաց գումար պահանջել

Ներքին 3 տարի առաջ - 15:39 19-01-2022

Արթուր Պ.-ն՝ իր բնակարանում, Վանաձոր քաղաքի բնակչուհի Հ․Մ.-ի հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ: Վերջինիս հետ հերթական հանդիպման ժամանակ՝ 2021 թվականի հուլիսի 11-ին, Արթուր Պ.-ն իր բջջային հեռախոսով տեսաձայնագրել է սեռական ակտը և սպառնացել է Հ․Մ.-ին տեսանյութը հրապարակել ֆեյսբուքյան էջերից մեկում:

Իրավաբան.net-ը գրում է, որ այս մասին տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արթուր Պ.-ն նշված տեսանյութը չհրապարակելու դիմաց Հ․Մ.-ից պահանջել և 2021 թվականի հուլիսի 21-ին ստացել է 700.000 դրամ:

Նշենք, որ անձը նախկինում արդեն դատվածություն ունեցել է, դատվածությունը մարված չի եղել։

Բացի այդ, նա 2021 թվականի մայիսի 2-ին, ապօրինի մուտք է գործել Աշտարակ քաղաքի գեղեցկության սրահներից մեկը և հափշտակել 434.000 դրամ արժողության գույք:

Ամենից շատ դիտված