Սուրեն Պապիկյանը կադրային ջա՞րդ է սկսել
copy image url

Սուրեն Պապիկյանը կադրային ջա՞րդ է սկսել

Ներքին 3 տարի առաջ - 13:46 19-01-2022

Oragir.news-ի տեղեկություններով, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախարարությունում կադրային ջարդ է սկսել։

Նախարարության մեր աղբյուրը փոխանցեց, որ Պապիկյանի՝ նախարար նշանակվելուց հետո բազմաթիվ աշխատակիցներ են ազատվել նախարարությունից, որոնք փոխարինվել են սեփական կադրերով, զորօրինակ՝ Պապիկյանի 23-ամյա օգնականը։ Տեղեկությունը ճշտելու համար նախ փորձեցինք կապ հաստատել ՊՆ լրատվական վարչության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ Oragir.news-ի պաշտոնական գրավոր հարցմանը ի պատասխան, թե քանի՞ աշխատակից է ազատվել Պապիկյանի՝ նախարար դառնալուց հետո, և քանի՞սն են ազատվել, ՊՆ-ն այս պարզ հարցերին պատասխանելու համար, 1 ամիս ժամկետ է խնդրել՝ պատճառաբանելով, թե լրացուցիչ աշխատանք պիտի կատարեն՝ տեղեկությունը հայթայթելու համար, իսկ թե կոնկրետ լրացուցիչ ի՞նչ աշխատանք, ՊՆ-ից չեն պարզաբանել։

Փաստորեն, սեփական աշխատակիցներին հաշվելու, ներկա-բացակա անելու համար ՊՆ-ին 1 ամիս ժամանակ է պետք։