«Օմիկրոն»-ից հետո կհայտնվեն կորոնավիրուսի այլ շտամներ. ԱՀԿ ղեկավար
copy image url

«Օմիկրոն»-ից հետո կհայտնվեն կորոնավիրուսի այլ շտամներ. ԱՀԿ ղեկավար

Արտաքին 3 տարի առաջ - 15:17 19-01-2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ճեպազրույցում հաղորդել է, որ «օմիկրոն»-ից հետո աշխարհում կարող են հայտնվել COVID-19-ի նաև այլ շտամներ։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը դեռ հեռու է իր տրամաբանական ավարտից։

«Ամենայն հավանականությամբ, ամբողջ աշխարհում «օմիկրոն» շտամի անհավատալի տարածման պայմաններում շուտով կհայտնվեն կորոնավիրուսի նոր տարբերակներ»,- նշել է Գեբրեյեսուսը:

Նա հավելել է, որ, ըստ առկա տեղեկատվության, «օմիկրոն»-ն ընթանում է ոչ այնքան ծանր, որքան նախորդ COVID տարբերակները, բայց դա չի նշանակում, որ այս հիվանդությունը թեթև է։ Այս շտամը, ինչպես և մյուսները, հանգեցնում է հոսպիտալացման և մահվան:

Ամենից շատ դիտված